Լրահոս

Աշխարհում միակ ձուկը, որի միսը կապույտ է. որտեղ է բնակվում այս ձուկը և կարելի է արդյոք ուտել այդ միսը (լուսանկարներ)

Աշխարհում միակ ձուկը, որի միսը կապույտ է. որտեղ է բնակվում այս ձուկը և կարելի է արդյոք ուտել այդ միսը (լուսանկարներ)

Կապույտ միս երևի թե միայն մուլտֆիլմերի կամ ֆանտաստիկ ֆիլմերում տեսած լինեք։ Բայց պարզվում է կա մի ձուկ, որի միսը կապույտ է։ Դա կապույտ ժանիքավոր ազնվամորթն է կամ այսպես կոչված՝  Ophiodon elongatus-ը։

Մեր կապույտ հյուրը բնակվում է Խաղաղ օվկիանոսում։ Ունի  1.5 մետր երկարություն և կշռում է մոտ 60 կգ։ Սնվում է մանր ձկներով, ութոտնուկներով և կալմարներով։ 

Այս ձկան միսը բավական արժեքավոր է, այն իր մեջ պարունակում է շատ միկրոէլեմենտներ և ինսուլին, իսկ  լյարդի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է, դրա մեջ այնքան վիտամիններ ու միկրոէլեմենտներ կան, որոնք անփոխարինելի են երեխաների համար։ 

Հետաքրքիրն այն է, որ կապույտ միս ունեն այս տեսակի ոչ բոլոր ձկները։ Կապույտ մսի կրողները այսպես ասած՝ թագավորական տեսակից են։

Կապույտ մսի գաղտնիքը կայանում է աղիներում  բիլիվերդինի պիգմենտի մեծ քանակի հետ:


 


 


 

Մեկնաբանություններ