Լրահոս

Աստղեր, որոնք գեղեցիկ կազմվածք ունեին, սակայն այսօր ապշելու չափ գիրացել են

Աստղեր, որոնք գեղեցիկ կազմվածք ունեին, սակայն այսօր ապշելու չափ գիրացել են

Գիրանալու հակում ունենալուց ոչ ոք  ապահովագրված չէ, նույնիսկ հայտնիները, որոնց մենք սովոր ենք միշտ տեսնել գեղեցիկ ու ճկուն կազմվածքով: Որոշ աստղեր, որոնք  առանձնանում էին իրենց բարեկազմությամբ,  հետո անսպասելի գիրացել են: Ավելին՝ շատերի գիրանալը չի էլ կաշկանդել, նրանք շարունակում են շատ վառ տեսք ունենալ և համերգներ տալ ու հիացնել իրենց երկրպագուներին:

Ռիհաննա 

Իր ստեղծագործական կարիերայի սկզբում Ռիհաննա փայլում էր իր անսովոր գեղցեկությամբ և կազմվածքով: Սակայն 2017 թվականին նրա կազմվածքը կարդինալ կերպով փոխվեց, Ռիհանան գիրացավ: Թվում էր, նրան այդ գիրանալը այնքան էլ չէր անհանգստանցում, քանի որ նա նման կազմվածքով մասնակցում էր տարբեր միջոցառումներին, չէր թաքնվում հանրությունից, սակայն վերջերս  նա որոշեց կտրուկ  փոխել կեսնակերպը և նիհարել: Իհարկե որոշ չափով դա նրան հաջողվեց, սակայն իր նախկին կազմվածքին նա դժվար թե կարողանա վերադառնալ:

Նելլի Ֆուրտադո

Հայտնի կանադացի երգչուհին  ինչ որ ժամանակ շատ ընդգծված կազմվածք ուներ: Շրջանառվող լուրերից մեկի համաձայն, Նելլին գիրացել է սիրելիի հետ բաժանումից հետո, 2016 թվականին:  Հետաքրքիր է, որ նա գիրանալուց հետո ընտրում է այնպիսի հագուստներ, որոնք ամենևին չեն թաքցնում նրա թմբլիկությունը: Հարկ է նշել, որ Ֆուրտադոյի ավելորդ քաշը պատճառ չի դարձել երկրպագուների հիասթափության, նրանք շարունակում են հիանալ և սիրել Նելլիին ինչպես նախկինում:

Քելլի Քլարքսոն

Մեկ այլ հայտնի երգչուհի, ում գիրանալը իրոք մեծ քննարկումների տեղիք տվեց՝ Քելլի Քլարքսոնն է: Երբեմնի սլացիկությամբ աչքի ընկնող երգչուհին հավաքել է 20 կգ երեխա ունենալուց հետո: Բայց արի ու տես, որ երգչուհին չի էլ զղջում և չի էլ մտահոգվում դրա համար: Նա կարծում է, որ հիմա ինքն առավել քան երջանիկ է: 


 

Մեկնաբանություններ