Լրահոս

«Աստծո ուղերձ», թե՞ բնական երևույթ. «կորոնավիրուսային» կարկուտ է տեղացել. լուսանկարներ, որոնք ապշեցրել են բոլորին

«Աստծո ուղերձ», թե՞ բնական երևույթ. «կորոնավիրուսային» կարկուտ է տեղացել. լուսանկարներ, որոնք ապշեցրել են բոլորին

Մեքսիկական Նուևո Լեոն նահանգում անսովոր ձևի կարկուտ է տեղացել: Խոշոր կարկտահատիկներն ունեցել են կորոնավիրուսի ձև: Կարկուտի լուսանկարներ են հրապարակվել Twitter-ի և Instagram-ի օգտատերերը: Դատելով լուսանկարներից` տեղացած կարկտահատիկների վրա երևում են «սեպեր», որոնք իրենց ձևով նման են մանրադիտակի տակ կորոնավիրուսի պատկերին: Վախեցած տեղացիները պատահարի մեջ համավարակի շրջանում «Աստծո ուղերձն» են տեսնում:

Նման տարօրինակ երևույթի մասին են հայտնել նաև աշխարհի հակառակ ծայրում: Twitter-ի օգտատեր Arlene Lee-ն ցույց է տվել համանման կարկուտի լուսանկար, որը մայիսի 19-ին տեղացել է Չինաստանի Ցինդաո քաղաքում:

Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության մասնագետները հայտնել են, որ դրա մեջ ոչ մի գերբնական բան չկա. ուժեղ փոթորիների ժամանակ տարբեր չափերի կակրկտահատիկները միմյանց հարվածվելիս կոտրատվում են և ստանում ամենաարտասովոր ձևեր:

Մեկնաբանություններ