Լրահոս

«Ավելի լավ է արագ ավարտեք, թե չէ հրեա երեխաների նման ձեզ կգցեմ գազի խցիկը ». երեխաներին ահաբեկել է ուսուցիչը

«Ավելի լավ է արագ ավարտեք, թե չէ հրեա երեխաների նման ձեզ կգցեմ գազի խցիկը ». երեխաներին ահաբեկել է ուսուցիչը

Մեծ Բրիտանիայի դպրոցներից մեկում տարրական դասարանի ուսուցչին ազատել են աշխատանքից: Նրան ազատել են  դասերի ժամանակ հակասեմիտական հայացքների բացահայտ ցուցադրման համար, այն դեպքում, երբ դասարանում սովորող 28 երեխաներից 11-ը հրեա երեխաներ են: 

«Ավելի լավ է արագ ավարտեք, թե չէ հրեա երեխաների նման ձեզ կգցեմ գազի խցիկը», —հայտարարել է ուսուցիչը դասի ժամանակ: 

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, երեխաների ծնողները բողոքել են: Թեպետ ուսուցիչը այդ արտահայտությունից հետո  փորձել է արդարանալ երեխաների մոտ՝ ասելով, որ ընդամենը կատակել է, և խնդրել է չբողոքել և չպատմել ծնողներին: Սակայն երեխաները, այնուամենայնիվ պատմել են տանը, վերջիններս էլ գնացել ու բողոքել են տնօրենին:  

Դպրոցի խորհուրդը նիստ է գումարել, իսկ արդեն հաջորդ օրը տվյալ ուսուցչին ազատել են աշխատանքից:

Մեկ այլ դեպք էլ Ռուսաստանում է եղել, երբ ուսուցիչը երեխայի ճակատին գրել է «հիմար», ինչը սարսափելի վրդովեցրել է ծնողներին, արդյունքում այդ ուսուցիչը ազատվել է աշխատանքից: 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում: 

Մեկնաբանություններ