Լրահոս

Այ քեզ մարդկային մոտեցում. Հարսն ու փեսան իրենց հարսանիքին հրավիրել էին միայն...

Այ քեզ մարդկային մոտեցում. Հարսն ու փեսան իրենց հարսանիքին հրավիրել էին միայն...

Երբ մենք անցնում ենք անօթևան մարդկանց կողքով, մենք  խղճում ենք նրանց, սակայն չգիտենք ինչով օգնել:

Իսկ այս ճապոնացի զույգը փաստորեն գիտեր, ինչպես նրանց օգնել ու ամենակարևորը երջանիկ դարձնել՝ թեկուզ մեկ օրով:

Եվ այսպես, շքեղ հարսանիք կազմակերպելու և գեղեցիկ հարսի  զգեստ գնելու փոխարեն զույգը գեղեցիկ հագուստներ գնեց և նվիրեց իրենց թաղամասում բնակվող անօթևաններին:  Սկզբում այդ մարդիկ չէին հասկանում ինչու են նման նվերներ ստացել անծանոթ զույգից, նրանց զարմանքը էլ ավելի մեծացավ, երբ նրանք հարսանիքի հրավիրատոմսեր ստացան: 

Նրանք կյանքում նման բան երբեք չէր եղել, ինչպես պատմել է անօթևաններից մեկը՝ մարդիկ շատ անտարբեր են մեր նկատմամբ, գուցե որոշները ինչ որ գումար տան մեզ, կամ մթերքներ, բայց նրանք հիմնականում մեր նմաններին արհամարում են, իսկ այս դեպքում մենք մեզ իսկական մարդ զգացինք, հուզվեցինք, ուրախացանք, քանի որ մեր կյանքում նման ուշադրություն ու մարդկային մոտեցում չէր եղել: 

Հարսանիքից հետո ճապոնացի երիտասարդ զույգը որոշել է կանգ չառնել իրենց սկսած գործից: Նրանք մեղրամսից հետո սկսելու են ընկերների օգնությամբ սոցիալական մեծ ծրագրեր իրականացնել  և  օգնել անօթևաններին: 


 


 


 

Մեկնաբանություններ