Լրահոս

Այն, ինչ ուզոմ էի, այս պայմաններում, Արամեն չէր կարող իրականացնել. Արամեի կինն իր ծննդյան նվերի մասին

Այն, ինչ ուզոմ էի, այս պայմաններում, Արամեն չէր կարող իրականացնել. Արամեի կինն իր ծննդյան նվերի մասին

Աննա Թովմասյանը մայիսի 10-ին դարձել է 33 տարեկան: Նա այս տարեդարձը ընտանիքի հետ նշել է տանը: Ինչպես պատմել է BRAVO.am-ին, կեսգիշերին առաջին բարեմաղթանքը լսել է ընկերուհուց. ասում է՝ այդ ժամանակ Արամեն քնած էր, և  միայն առավոտյան է իրեն շնորհավորել:

«Ամուսնուցս երկար ցողունով ծաղիկներ և մի մեծ ծաղկաման եմ նվեր ստացել: Նա մտապահել էր, որ բազմաթիվ ծաղիկներս չեմ կարողանում տեղավորել ծաղկամանների մեջ եւ որոշել մեծ ծաղկաման նվիրել»,-պատմել է երգչուհին և նշել, որ այլ ցանկություններ չի հայտնել նրան.«Այն, ինչ ուզոմ էի, այս պայմաններում Արամեն չէր կարող իրականացնել: Կցանկանայի որևէ կղզի գնալ: Կարծոմ եմ՝ գալիք տարում կկարողանանք իրագործել, մեր տղան էլ ավելի մեծ կլինի, և ավելի հեշտ կլինի երեխաների հետ հանգստի մեկնելը»:


 

Մեկնաբանություններ