Լրահոս

Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյանի գրառումը

Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «Ինստագրամի» իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասված է.

«Շնորհակալ եմ ձեզ ձեր բոլոր բարեմաղթանքների համար։ Իմ, ծնողներիս և քույրերիս մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այս պահին մենք որևէ ախտանշան չունենք, մենք մեզ լավ ենք զգում։

Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել: Ես փաստորեն վիրուսակիր էի և այդ մասին չգիտեի։ Աղոթում եմ, որ իմ դիմակը կանխել է վիրուսի տարածումը և մարդկանց վարակելը: Խնդրո՛ւմ եմ, դիմակ կրեք, ուշադի՛ր եղեք: Մենք բոլորս միասին ուժեղ և առողջ կլինենք»։

Լուսանկարում Մարիամ Փաշինյանը հայկական զարդանախշերով դիմակ է կրում:

Մեկնաբանություններ