Այս աչքերը՝ Դեռ կենդանի նահատակ, Այս աչքերը՝ Մարմին առած պաղատանք․ մոր սրտակեղեք տողերը որդու մասին

Կարին Տոնոյանի՝ որդու՝ Մենուա Հովհաննիսյանի մասին բանաստեղծությունն է հրապարակվել։
Այս աչքերը՝
Վանա ծովի մութ հատակ,
Նարեկացու հոգու պես խոր ու անտակ:
Այս աչքերը՝
Բուրգի ակնատ ու դղյակի լուսամուտ,
Սեվանի պես երերածուփ,
Արաքսի պես հոսանուտ:
Այս աչքերը՝
Դեռ կենդանի նահատակ,
Այս աչքերը՝
Մարմին առած պաղատանք։
Քո ծով աչքերում խաղաղություն էր...
ՄԵՆՈՒԱ...
Մեկնաբանություններ