Լրահոս

Այս երկրում Նիկոլը և իր խուրջիններն այլևս էշ քշելու իրավունք չունեն. Արմեն Աշոտյան

Այս երկրում Նիկոլը և իր խուրջիններն այլևս էշ քշելու իրավունք չունեն. Արմեն Աշոտյան

Մինչև արտահերթ ընտրությունների մասին խոսելը, պետք է խոսենք, թե ինչ խայտառակ իրավիճակում ենք արթնացել որպես պետություն, դատարանի բակում, որտեղ պետք է մեկնարկի Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Կա դատական որոշում, ըստ որի կասեցվում է Օնիկ Գասպարյանի պաշտոնարկման գործընթացը և զավեշտ է, որ առավոտ կանուխ կառավարության ինչ-որ հերթական ուսապարկեր կամ ցելոֆանի տոպրակներ փորձում են մեկնաբանել, թե ինչ է ասել դատարանը և իրենց էշն են քշում։ Այս երկրում Նիկոլը և իր խուրջիններն այլևս էշ քշելու իրավունք չունեն, որովհետև 3 տարի էշի տեղ դրեցին ժողովրդին, ու ցավոք, նաև նահատակելով հազարավոր անմեղ երեխեաների կյանքեր, թուրքերին նվիրելով հազարավոր կիլոմետր տարածք՝ չունեն այդքան տարրական բարոյականություն, որ նոյեմբերի 10-ին Հայաստանը արթնացնեին թեկուզ արյունաքամ, բայց ապագայի հույսով։ Նիկոլն անգամ Կլեոպատրայի նման անառակի չափ բարոյականություն չուներ, Կլեոպատրայի համար Նիկոլը պարզապես «վենետիկյան պոռնիկ» է», - ասաց Արմեն Աշոտյանը։

Նա ասաց, թե արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։ 

«Մենք հայտարարել ենք, որ իր հետ որևէ քաղաքական գործընթացի մեջ չենք մտնելու։ Այս կեղծ օրակարգը Նիկոլի համար դարձել է արհեստական օրակարգ։ Նա այդ օրակարգն առաջ է մղում որպես դավաճանությունը լեգիտիմացնելու, ժողովրդի խղճի վրա հայրենազրկումը թողնելու համար։ Եթե ընդդիմությունը բռունցք պահեց այնպես, ինչպես պահեց դեկտեմբերին, վստահ եմ, արտահերթ ընտրությունները Նիկոլի օրակարգով չեն լինելու», - ասաց Աշոտյանը։

Մեկնաբանություններ