Հնդկաստանի այս բնակիչը շուրջ 20 տարի օրական կիլոգրամից ավել հող է ուտում: Նուկալա Կոտաշվարա Ռաոն այս տարօրինակ սովորությունը ձեռք է բերել 28 տարեկանում: Նրա խոսքով՝ օրեր են լինում, երբ ինքն ընդհանրապես հրաժարվում է նորմալ սնունդից և օրգանիզմը պահում է միայն հողով սնվելով:
Ռաոն հավատացնում է, որ այդ տարօրինակ դիետան ոչ մի գրամով չի վնասել իր օրգանիզմը:
Հող ուտելը կոչվում է գեոֆագիա (geofagia) և տարածված է շատ երկրներում: Օրինակ՝ Գաբոնում, Կամերունում ուտում են կավ՝ համեմված սև պղպեղով և կարդամոնով, իսկ Հայիթիիում քաղցը բավարարում են ցեխից, աղով համեմված բանջարեղենից պատրաստված բլիթներով: Ավելի հաճախ հողով սնվում են հղի կանայք:
Մեկնաբանություններ