Լրահոս

Այս փոփոխությունների շնորհիվ կազատվի ՍԴ նախագահը. Վահագն Հովակիմյան

Այս փոփոխությունների շնորհիվ կազատվի ՍԴ նախագահը. Վահագն Հովակիմյան

«Իմ քայը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում  ելույթի ժամանակ ասաց, որ Սահմանադրության դրույթների փոփոխությունները ուղղված են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։

Հովակիմյանը համոզմամբ, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսոի իրավիճակը, առաջիկա առնվազն 1 տարում հնարավոր չի լինելու հանրաքվե իրականացնել։ Մինչդեռ, ըստ Հովակիմյանի, ՍԴ շուրջ իրավիճակը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը և լայնածավալ բարեփոխումներին։

Պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները, եթե նրանք արդեն պաշտոնավարել են 12 տարի, իսկ եթե ոչ՝ ապա դադարեցնել 12 տարին լրանալուց հետո։ Սրանով, ըստ Հովակիմյանի, հավասարություն կհաստատվի ՍԴ դատավորների միջև։

Այս փոփոխությունների հետ պաշտոնից կազատվի նաև ՍԴ ներկայիս նախագահը, և նոր ընտրություն կլինի ՍԴ նախագահի պաշտոնի համար։

Մեկնաբանություններ