Լրահոս

Այս տղամարդը 10 տարի չի կտրել մորուքը, այն հասել է մինչև գոտկատեղ ու նրան դարձրել միլիոնատեր (լուսանկար, տեսանյութ)

Այս տղամարդը 10 տարի չի կտրել մորուքը, այն հասել է մինչև գոտկատեղ ու նրան դարձրել միլիոնատեր (լուսանկար, տեսանյութ)

Լենս Վուտոնը ժամանակին ոչնչով չէր տարբերվում սովորական, միջին վիճակագրական տղամարդուց։ Նա բավական լավ ծրագրավորող էր և տոգորված էր իր ոլորտում հաջողություններ ունենալու ու հարստանալու գաղափարաներով։ 

2009 թվականին Հելլոինի տոնին Լենսը որոշեց մի փոքրիկ մորուք պահել, որպեսզի նմանվի ծովահենի  և հենց այդ չարաբաստիկ տոնից էլ սկսվեցին նրա հաջողությունները։ Մի քանի շաբաթ մնալով ծովահենի չար կերպարի մեջ, Լենսը նկատեց, որ շրջապատին  և, իրեն հատկապես, դուր է գալիս իր նոր արտաքինը, և որոշեց առ ժամանակ ձեռք չտալ մորուքին։ 

Այսօր արդեն Լենսը մեծ գումարներ է աշխատում՝ տարբեր լուսանկարչական ընկերությունների հետ պայմանագրեր կնքում, հաղորդումների հյուրընկալվում։ 

Իհարկե նման մորուք պահելը բավական լավ խնամք է պահանջում, այդ իսկ պատճառով  Լենսը թողել է իր նախկին մասնագիտությունը և օրվա մեծ մասը անցկացնում է մորուքը խնամելով. տրամաբանական է, որ այդպես էլ պետք է լիներ, չէ որ այդ մորուքով նա մեծ գումարներ է աշխատում։ 


 


 


 


 


 


 

Մեկնաբանություններ