Լրահոս

Այծերն իջել են լեռներից և «գրավել» կարանտինի մեջ գտնվող Բրիտանիայի քաղաքներից մեկը (տեսանյութ)

Այծերն իջել են լեռներից և «գրավել» կարանտինի մեջ գտնվող Բրիտանիայի քաղաքներից մեկը (տեսանյութ)

Ուելսյան Լլանդիդնո քաղաքը 20 000 բնակչություն ունի։ Եվ երբ այս օրերին բոլորը կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացված են և նստած տներում, քաղաքը զավթել են լեռնային այծերը։ 

Այծերն, իհարկե ժամանակ առ ժամանակ սովորություն ունեին իջնել քաղաք, բայց միայն և միայն ծայրամասերում էին լինում, քանի որ վախում են մարդկանցից։ Իսկ ահա այս օրերին նրանք որևէ խոչընդոտ չտեսնելով ծայրամասերից առաջացել են քաղաքի կենտրոնական հատված։ Նրանք վազվզում են  քաղաքի դատարկ փողոցներով, ուտում այգիների դեկորատիվ թփերը, թավալ գալիս բակերում, երբեմն էլ պատուհաններից ներս նայում։ 

Բնությունն իրոք որ զվարճալի ու անկանխատեսելի է։ 

Մեկնաբանություններ