Լրահոս

Այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

Այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

«Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասում ամրագրվել որպես ամենաազդեցիկ խաղացող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա մասնավորապես գրել է.

«Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։

Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.

Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասում ամրագրվել որպես ամենաազդեցիկ խաղացող։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում,ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։

Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։

Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին է այս դեպքում/ վերադարձ սեպտեմբերի 27-ի ելման դիրքեր։

Նախատեսվում է սկսել խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցություններ։ Ի՞նչ են ենթադրում դրանք եւ ի՞նչ է առաջարկվելու կողմերին կերեւա հետագայում։

Իսկ այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է։

Խաղաղություն եւ հաղթանակ մեր Հայրենիքին»։

Մեկնաբանություններ