Լրահոս

Բացառիկ լուսшնկար. հերոսների շшրքերում կարող եք գտնել Ալբերտին, ինչպես նաև հայտնի տեսանյութի Մնացին

Բացառիկ լուսшնկար. հերոսների շшրքերում կարող եք գտնել Ալբերտին, ինչպես նաև հայտնի տեսանյութի Մնացին

Բացառիկ լուսանկար. Մնացն ու Ալբերտը

Հրետանավորների ստորաբաժանումն է, հայտնի ու հերոս Մնացի գլխավորությամբ:

Վերջին օրերին հաճախ եմ զրուցում էս խմբի տղաների հետ: Հավատարիմ սպայի շնորհիվ շատ դժվար օրեր են անցկացրել, շատ բարդ իրավիճակներից են փրկվել, շատ են մտերմացել:

Այն ժամանակ կտրված ձայնով Մնացի մասին մի քանի տող կարող էինք գրել, այսօր կարելի է հերոսшպատում ստեղծել: Մնացական Ավետիսյանն այս պատերազմում որևէ զինվորի ձեռքը չի թողել, որևէ մեկից մի մետր չի հեռացել: 44 օր ամեն մեկի հետ տխրել, ամեն մեկին ուժեղացրել է:

Մնացն է եղել զինվորների կապի աղբյուրը: Կանչել է մեկ առ մեկ զանգել զինվորի տուն ու հնгրավորություն տվել կարճ զրուցելու: Ամենահիշվողն այդ կարճ երկխոսություններն են. Լավ ենք, հանգիստ եղեք:

Այս անձնակազմը, Ջաբրшյիլում կրակել է, Հադրութում դժոխքի միջով անցել, անտառներում գտնվելիս նաև ֆոսֆորային հարվածների տակ հայտնվել ու ողջ մնացել:

Մնացի ու կազմի միակ կորուստը բոլորիս հայտնի Ալբերտի դեպքն էր, երբ հակառակորդի արձակած արկն անմիջապես ոտքերի տակ էր ընկել:

Լուսանկարի աջ կողմում է:

Տղաներից Մարտինը նույնպես զոհվել է:

Եղբայր, լույսերի մեջ լինես:

Հավերժ փառք քեզ, Ալբերտ:

Պատիվ ունեմ: Մնաց ջան:

Դավիթ Դավթյան

Մեկնաբանություններ