Լրահոս

Բավարական BMW մակնիշը ցուցադրել է 8-րդ սերիայի ընտանիքի վերջին ներկայացուցչին՝ BMW M8 Gran Coupe-ը (լուսանկար, տեսանյութ)

Բավարական BMW մակնիշը ցուցադրել է 8-րդ սերիայի ընտանիքի վերջին ներկայացուցչին՝ BMW M8 Gran Coupe-ը (լուսանկար, տեսանյութ)

Բավարական BMW մակնիշը ցուցադրել է վերածնված 8-րդ սերիայի ընտանիքի վերջին ներկայացուցչին՝ BMW M8 Gran Coupe-ը: Հիշեցնենք, որ մոդելի կոնցեպտ տ ավտոարտադրողը ներկայացրել էր դեռևս 2018 թվականի  գարնանը Ժնևում:

Սերիական կուպեն զրկվել է կոնցեպտի ոսկեգույն էլեմենտներից և ավելի ավանդական տեսք է ստացել: 4 դռնանի կուպեի դիմային հատվածը զարդարում են սև ռադիատորային քողարկիչը և սև ցանցով ծավալուն օդառիչները: Նորույթը ստացել է աերոդինամիկ կողային հայելիներ, կարբոնից տանիք, 20 դյույմանոց թեթևաձ անվասկավառակներ, ագրեսիվ հետին բամփեր, բեռնախցիկի կափարիչին տեղակայված սպոյլեր և 4 կարճախողովակներով արտանետման համակարգ:

BMW M8 Gran Coupe-ի սրահը հարդարված է ավանդական M ոճով՝ սպորտային M նստելատեղեր, կաշեպատ M ղեկանիվ՝ փոխանցումների բացառիկ փոխարկիչով դյույմանոց էկրանով թվային սարքավորումների հարթակ, 10,25 դյույմանոց էկրանով մուլտիմեդիական համակարգ, կարբոնից դեկորատիվ էլեմենտներ, սմարթֆոն լիցքավորման հնարավորություն:

Բավարացիներն իրենց նորույթը ներկայացրել են միանգամից երկու տարբերակով՝ BMW M8 Gran Coupe և M8 Competition Gran Coupe:Երկու տարբերակն էլ համա լիտրանոց կրկնակի տուրբիններով V8 շարժիչով, 8 աստիճան M Steptronic  ավտոմատ փոխանցումատուփով, լիաքարշակ M xDrive համակարգով և ակտիվ հետին դիֆերենցիալով:

Բազային M8 Gran Coupe-ը զարգացնում է 600 ձիաուժ և 750Նմ պտտող մոմենտ, իսկ M8 Competition Gran Coupe-ի հզորությունն աճել է մինչև 62 100կմ/ժ-ին M8 Gran Coupe-ը հասնում է 3,3, իսկ M8 Competition Gran Coupe-ը՝ 3,2վրկ-ում: Երկու տարբերակի առավելագույն արագությունն էլ սահմանափակված իսկ M Driver փաթեթի դեպքում՝ 305կմ/ժ-ով:


 


 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Մեկնաբանություններ