Լրահոս

Բեթմոբիլով «թիթիզանում» էր Մոսկվայի փողոցներում, բայց հանդիպեց ճանապարհային ոստիկաններին. մեքենան իրոք որ ցնցող է (տեսանյութ)

Բեթմոբիլով «թիթիզանում» էր Մոսկվայի փողոցներում, բայց հանդիպեց ճանապարհային ոստիկաններին. մեքենան իրոք որ ցնցող է (տեսանյութ)

32-ամյա մոսկվայաբնակ երիտասարդը իսկական «ֆուռոր» էր սարքել Մոսկվայի փողոցներում, պտտվելով  «Սև ասպետի» միստիկ մեքենայով։ Նրա խրախճանքն ու  մարդկանց զարմանքը գուցե երկար տևեր, եթե երիտասարդին չկանգնեցնեին ճանապարհային ոստիկանները։

Խնդիրը ոչ թե ճանապարհային կանոնների խախտումն էր,  այլ այն, որ Բեթմոբիլը գրանցված մեքենա չէ, և իր չափերով չի համապատասխանում ճանապարհային կանոններին, այդ իսկ պատճառով իրավունք չուներ այն վարելու։ 

Միստիկ մեքենան հավաքել են մասնավոր արհեստանոցում, ոչ գործարանային պայմաններում։

Ոստիկանները մեքենան տեղափոխել են հատուկ կայան, իսկ վարորդին տուգանել են։ 


 

Մեկնաբանություններ