Լրահոս

Բեթթի Բրոդբենտ. 20-րդ դարի ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը (տեսանյութ)

Բեթթի Բրոդբենտ. 20-րդ դարի ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը (տեսանյութ)

Բեթթի Բրոդբենտը ծնվել է 1909 թ. ԱՄՆ-ում, և դաջվածքների նկատմամբ նրա հետաքրքրվածությունն առաջացել է 14 տարեկան հասակում, երբ նա Ատլանըիկ-Սիթիում հանդիպեց Ջեք Ռեդքլաուդին։ Վերջինիս մարմինը պատված էր բազմաթիվ դաջվածքներով, ինչը հիացրեց երիտասադ Բեթիին։ Այդժամ Ռեդքլաուդը աղջկան ծանոթացրեց իր տատու-վարպետի՝ Չարլի Վագների հետ, ով էլ հետագայում արեց Բեթիի առաջին դաջվածքը։

1927 թ. Վագները մի քանի այլ տատու-արտիստների հետ միասին ծածկեց Բեթթի Բրոդբենտի գրեթե ողջմարմինը։ Իր արտասովոր կերպարանքը աղջիկը սկսեց ի ցույց դնել Ռինգլինգ, Բարնում և Բեյլի եղբայրների կրկեսում, որտեղ հանդես էր գալիս։ Բեթթին դաջվածքներ էր անում նաև այլ մարդկանց մարմիններին։ Նա աշխատել է երկրի գրեթե բոլոր տատու-ստուդիաներում, ներառյալ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք էին Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը և այլք։ Ավելի ուշ նա որոշեց իրենց ի ցույց դնել նաև այլ երկրներում, այդ իսկ պատճառով սկսեց աշխատել Կանադայի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի մասնավոր կրկե

1938 թ. Բեթթի Բրոդբենտը, ով արդեն հայտնի էր որպես «Դաջվածքներով Վեներա», ավստրալացի գործարարի հրավերով այցելե Սիդնեյ։ PIX Magazine ամսագիրը հրատարկեց նրա պատմությունը, և աղջկա լուսանկարը հայտնվեց առաջին էջին։ Այդ ժամանակ Բեթթին արդեն 465 դաջվածք ուներ, ներառյալ՝ Մադոննայի դաջվածքը մեջքին։ Դաջվածքնեը տարբեր թեմատիկաներով էին։

Երբ նա վերադարձավ տուն՝ Միացյալ Նահանգներ, շարունակեց ելույթ ունենալ և ճանապարհորդել մինչև 1967 թ.։ Լքելով կրկեսի աշխարհը՝ նա հիմնվեց հայրենի Ֆլորիդայում։ Բեթթի Բրոդբենտը մահացել է քնի մեջ 1983 թ. մարտի 28-ին։ Պատմության մեջ նա հիշատակվում է որպես 20-րդ դարի ամենաշատ դաջվածքներ ունեցող լեդին։

Մեկնաբանություններ