Լրահոս

Բեյրութում հզոր պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Բեյրութում հզոր պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, գրում է Al Arabiya-ն՝ Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակին հղումով:

«Առայժմ ավելի քան 4000 վիրավոր ունենք, ավելի քան հարյուր մարդկային կորուստ: Մեր ջոկատները շարունակում են անհետ կորածների որոնման աշխատանքները»,-ասվում է Կարմիր խաչի հայտարարությունում:

Մինչդեռ երկրի Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղեկացրել է, որ պաշտոնական Բեյրութն օգնության ակնկալիքով արդեն դիմել է մի քանի երկրի:

A massive explosion has rocked Beirut this afternoon destroying buildings and sending a huge fireball into the sky

«Մենք տուժածներին հոսպիտալացնելու համար անհրաժեշտ պարագաների և առհասարակ ամեն ինչի պակաս ունենք»,-ասել է նախարարը:

Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Կետանին նշել է, որ կատարվածն ահռելի աղետ է. ամենուր զոհեր ու ավերածություններ են:

Նշվում է, որ պայթյունից 13 ժամ է անցել, սակայն կրակի ծուխը շարունակում է բարձրանալ նավահանգստից:

Մեկնաբանություններ