Լրահոս

ԲՀԿ-ից պատասխանում են Նիկոլ Փաշինյանին

ԲՀԿ-ից պատասխանում են Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իր էջում գրում է.

«Սիրելի՛ հարենակիցներ,
Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրի ղեկավարը ոչ քաղաքական բառապաշարով վիրավորանքներ հասցրեց մեր կուսակցությանը՝ ԲՀԿ-ին, շարունակելով այն գործընթացը, որ որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, եթե մատնանշում է երկրում ստեղծված աղետալի իրավիճակը, դրա պատճառները և պատասխանատուներին, ուրեմն այդ ուժը ինքնաոչնչանում է:

Ընդ որում, ի թիվս այլ մեղադրանքների, նա մատնանշեց նաև այն, որ իբր մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների կրթական ցենզը զիջում է քաղաքական մեծամասնությանը:
Հիմա հարց եմ տալիս Ձեզ, ժողովուրդ, ու՞մ կրթական ցենզն է զիջում, ի՞մ, մեր թիմի՞:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Բոլորը գիտեն Ձեր քաղաքական թիմի մակարդակը:

Եթե մեր հայրենիքում ոչնչացնում են քաղաքական կյանքը, սերմանում բիրտ թշնամանքի և ճնշումների միջավայր, այդ երկիրը դառնում է ոստիկանապետություն:

Նայեք ինքներդ Ձեզ: Ոնց եք ձախողել բոլոր ոլորտներում ամեն ինչ: Ի՞նչ է, ծափ տանք Ձեզ, որ ձախողել եք և շարունակում եք տապալել:

Հիմա այս մահերը, մեր համաքաղաքացիների մահերը, ու՞մ խղճին են, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության:

Մի՛ կորցրեք Ձեր զգոնությունը:
Դուք դարձել եք սառնասիրտ և անտարբեր ձևով մեր համաքաղաքացիների սոսկ մահերն արձանագրողներ՝ մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրի ետևում մարդկային ճակատագրեր են»:

Մեկնաբանություններ