Բոգդանով եղբայրները՝ պլաստիկ վիրահատության զոհեր. մինչդեռ նրանք գեղեցիկ տղամարդիկ էին (լուսանկար, տեսանյութ)

Իգոր և Գրիգորի Բոգդանով եղբայրները ծնվել են Ֆրանսիայում, Սովետական Միությունից արտագաղթած ընտանիքում։ Երիտասարդ տարիքում եղբայրները մեծ հետաքրքրություն ունեին ֆիզիկայի և տիեզերքի ոլորտներում և 18 տարեկանում արդեն աշխատում էին ֆրանսիական առաջատար հեռուստաընկերություններից մեկում, որտեղ այդ թեմաներով նախագծեր էին իրականացնում։
Նրանք շատ ճանաչված ու պահանջված էին տարբեր հաղորդումներում ու հեռուստանախագծերում, ունեին երկրպագուների հսկայական բանակ և վայելում էին փառք ու հարգանք երկրով մեկ։
Բայց տարիների ընթացքում նրանք սկսեցին կորցնել երբեմնի ճանաչվածությունը և որպեսի կարողանան այն ետ բերել այդ ամենը, Բոգդանով եղբայրները որոշեցին դիմել պլաստիկ վիրահատության և երիտասարդանալ։ Սակայն այդ էքսպերիմենտը բերեց շատ տխուր հետևանքների։ Չնայած այն ինչի նրանք ուզում էին հասնել, այն է՝ կրկին վերադարձնել իրենց հայտնիությունը, նրանց դա հաջողվեց։ Այսօր նրանց մասին խոսում է ողջ աշխարհը, բայց արդեն որպես անհաջող պլաստիկայի զոհերի։
Ներկա պահին նրանք 70 տարեկան են և շատ հաճախ են հյուրընկալվում տարբեր հեռուստահաղորդումներին, թոք-շոուներին, գրքեր գրում։
Բայց այս ողջ պատմության մեջ ամենակուրիոզային փաստն այն է, որ Բոգդանով եղբայրները կատեգորիկ ժխտում են վիրաբուժական միջամտությունը իրենց արտաքին տեսքի մեջ և նրանց դեմքի կարդինալ փոփոխությունը բացատրում են մի քանի հիվանդությունների հետևանք։ Իհարկե նրանց բացատրությունն ավելի քան ծիծաղելի է, քանի որ նույնիսկ ոչ մասնագետ լինելով նրանց մոտ 100% -ով ակնհայտ է պլաստիկ վիրահատության առկայությունը։
Մեկնաբանություններ