Լրահոս

Բժիշկներն այս հղի կնոջը կեսարյան հատում արեցին․ նրանց իսկական շոկ էր սպասվում

Բժիշկներն այս հղի կնոջը կեսարյան հատում արեցին․ նրանց իսկական շոկ էր սպասվում

Հղի կինը, ով կեսարյան հատման համար պառկել էր վիրահատական սեղանին, ցնցել է բժիշկներին: Երբ բժիշկները կտրվածք են արել, հայտնաբերել են, որ նրա արգանդը դատարկ է:

37-ամյա կնոջ հղիությանը հետևել էր Կաբո Ֆրիոյից մի մանկաբարձուհի, ով էլ նրան ուժեղ ցավերի ժամանակ հիվանդանոց էր հասցրել: Կնոջը հետազոտել էին և եկել այն եզրակացության, որ նա հղիության 41-րդ շաբաթում է գտնվում:

Երբ բժիշկները չէին կարողացել լսել երեխայի սրտի զարկերը, կնոջը շտապ վիրահատարան էին տեղափոխել: Ինչպես պատմել է կնոջ ամուսինը, դա նրա երկրորդ «հղիությունն» է:

Անցած տարի նույնպես նա հղիացել էր, սակայն կորցրել էր երեխային, իսկ դրա մասին վկայող բժշկական փաստաթղթերն ամուսնուն այդպես էլ ցույց չէին տվել: Այս դեպքը որպես կեղծ հղիություն է գրանցվել: Դա հազվադեպ հիվանդություն է, երբ կինը տրամադրում է ինքն իրեն, որ հղի է, և նրա մոտ հղիության դասական ախտանիշներ են ի հայտ գալիս:

Անցած տարվա դեկտեմբերին բրազիլացի մեկ այլ կին էլ հիվանդանոցին մեղադրել էր իր երեխայի գողության մեջ, երբ արթնանալով կեսարյան հատումից՝ նրան ասել էին, որ հղիությունը կեղծ է եղել:

19-ամյա Լաենան պնդել է, որ հղիության 38-րդ շաբաթում է գտնվել, պարբերաբար բուժզննումներ է անցել, իսկ բուժքույրը նույնիսկ չափել է երեխայի սրտի զարկերը: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հղիության վերջին շաբաթում կնոջը ՈւՁՀ-ի ժամանակ հայտնել են, որ աղջիկ է ունենալու, որի քաշը 3 կիլոգրամ է:

Նրանք ամուսնու հետ նույնիսկ որոշել են երեխայի անունը և նրա համար 3000 դոլար արժողությամբ հագուստ և կահույք են գնել:

Մեկնաբանություններ