Լրահոս

Ցածր լիբիդոյի 8 պատճառ. անպայման հետևողական եղեք

Ցածր լիբիդոյի 8 պատճառ. անպայման հետևողական եղեք

1. Սթրես

Բոլորս էլ գիտենք սթրեսի բացասական ազդեցությունը ամբողջ օրգանիզմի վրա, սեքսի վրա էլ: Փորձեք ռոմանտիկ ընթրիք պատրաստել, կամ միգուցե Ձեզ անհրաժեշտ է միայնակ մնալ որոշ ժամանակ: Գտեք ձեր տարբերակը ու հանգստացեք:

2. Որոշ դեղամիջոցներ

Հակադեպրեսանտները,  հանգստացնող դեղահաբերը ազդում են կնոջ սեքսուալ կյանքի վրա: Մինչ դրանց օգտագործումը, խոսեք բժշկի հետ:

3. Հղիություն, կրծքով կերակրում

Մայրությունը դառնում է օրգանիզմում շատ փոփոխությունների պատճառ: Հատկապես ազդում է հորմոնների վրա, այդ թվում` սեքսուալ ցանկության: Դա հավերժ չէ, մի փոքր դիմացեք:

4. Բավարար քնի բացակայություն

Խնդիրները առաջանում են, երբ զգում եք քնի պակաս, հանգստի կարիք և հետևաբար չեք բավարարում ձեր զուգընկերոջը։  Այս դեպքում պետք է վերալիցքավորվել` անջատում եք բոլոր գադջեթները, տաք լոգանք եք ընդունում և հանգստանում:

5. Մարմինդ չես հավանում

Դա ամենատարածված խնդիրներից է: Սպորտով զբաղվեք, յոգայով, մեդիտացիայով, սեքսուալ ներքնազգեստ գնեք, մի բան, որ առաջին հերթին դուք ձեզ սեքսուալ ու ցանկալի կզգաք:

6. Էմոցիոնալ հոգնածություն

Եթե դուք սթրեսի մեջ եք կամ անընդհատ նյարդայնանում եք, խորհուրդ ենք տալիս մի բան` հոգեբանի անհապաղ այցելություն:

7. Հարաբերություններում խնդիրներ

Հնարավոր է` վիճել եք կամ վստահություն եք կորցրել, խոսեք անպայման իրար հետ, լուծեք այդ հարցը, որ հանգիստ խղճով սեքսով զբաղվեք:

8. Ցավոտ սեքս

Անպայման մասնագետի դիմեք, այդ խնդիրը կարող է լինել կամ ֆիզիկական կամ հոգեբանական: 

Մեկնաբանություններ