Լրահոս

Ցավոք, ախտորոշումը հաստատվել է. երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ

Ցավոք, ախտորոշումը հաստատվել է. երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ

«Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր: 

Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվության համաձայն մանկահասակ երեխային մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել, որը ինչպես պարզվեց ՄԻԱՀ է, այն դեպքում, երբ ծնողներից ոչ մեկ վարակակիր չէ։ Կասկածներ կան, որ երեխան վարակվել է հիվանդանոցներից մեկում, որտեղ այլ հիվանդության համար բուժումներ է ստացել։ 

Մեկնաբանություններ