Լրահոս

Ցավում է գլուխը. մի շտապեք դեղ խմել, հետևեք այս խորհուրդներին

Ցավում է գլուխը. մի շտապեք դեղ խմել, հետևեք այս խորհուրդներին


 

Բոլորս էլ մի փոքր  գլխացավի դեպքում իսկույն դիմում ենք դեղերի օգնությանը: Իսկ մտածել եք արդյոք, որ գլխացավը կարող է անցնել առանց դեղ ընդունելու, կան մի քանի հանգամանքներ, որոնք առաջացնում են գլխացավ և դեղամիջոց ընդունելուց առաջ լավ է  հաշվի առնել դրանք: 

Առաջարկում ենք մի քանի խորհուրդ գլխացավի  դեղ խմելուց առաջ:

Քայլ 1. Մի կողմ դրեք բջջային հեռախոսը

Վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ հաղորդագրություն գրելիս և ինտերնետ մտնելիս շատ մոտ են պահում հեռախոսները՝ լարելով աչքերը: Դա իր հերթին կարող է գլխացավի հանգեցնել:

Քայլ 2. Ջուր խմեք

Նույնիսկ թեթեւ ջրազրկումը կարող է գլխացավ առաջացնել:  1բաժակ ջուր խմեք և դուք ձեզ լավ կզգաք հաշված րոպեների ընթացքում:

Քայլ 3 Հանգստացեք

Առանձնացեք մի հանգսիտ անկյունում - հարմար է նույնիսկ զուգարանը - եւ մերսեք ճակատը մատներով շրջանաձեւ շարժումներով: Մերսման ընթացքում հինգ խորը ներշնչում կատարեք՝ քթով ներշնչեք եւ արտաշնչեք բերանով: Դադար տվեք, հետո կրկնեք:

Քայլ 4. Խոտաբույսերի օգնությանը դիմեք

Headache ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց տվեց, որ հակաբորբոքային կոճապղպեղ-պիրետրումի գելը 60 վայրկյան լեզվի տակ պահելով, հետո կուլ տալով, կարող եք կանխել վաղ գլխացավը: Պիրետրումի պատիճները կամ կոճապղպեղի թեյը նույնպես կարող են շատ լավ օգնել:

Միայն այս մի քանի քայլն անելուց հետո, եթե զգում եք, որ գլխացավը չի անցել, արդեն հանգիստ կարող եք դիմել դեղամիջոցի օգնությանը: 

Մեկնաբանություններ