Լրահոս

Ցավում եմ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին․ Ջիանի Բուքիքիոն նամակ է հղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին

Ցավում եմ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին․ Ջիանի Բուքիքիոն նամակ է հղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին

Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանը։

Ստորև ներկայացված է նամակի թարգմանությունը և անգլերեն բնօրինակը:

«Հարգելի Նախագահ,

Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հարգանքներով՝

Ջիանի Բուքիքիո»։

Մեկնաբանություններ