Լրահոս

Ճակատագրական զբոսանքը. հղի կնոջն անտառում հոշոտել է շների ոհմակը (տեսանյութ)

Ճակատագրական  զբոսանքը. հղի կնոջն անտառում հոշոտել է շների ոհմակը (տեսանյութ)

Ֆրանսիայի հյուսիսում անտառներից մեկում որսորդական շները հոշոտել են 29-ամյա հղի կնոջը։ Նրա դիակը հայտնաբերվել էր Վիլլե-Քոթերե քաղաքի մոտակայքում։ 

«Էլիզա Պիլարսկիի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կծած հետքեր, հատկապես գլխի և վերջույթների հատվածներում և նա մահացել է արյունահոսությունից»,- հաղորդել է դատախազը։

Ոստիկանությունը տեղի 93 որսորդական շների թքից ԴՆԹ անալիզ է վերցրել, որպեսզի համեմատի Էլիզայի մարմնի վրա մնացած թքի հետքերի հետ։ Հետազոտության արդյունքներով ոստիկանությունը հույս ունի գտնել կնոջը հոշոտած շների տերերին և պատժել։

Էլիզան ուներ 5 որսորդական շներ, որոնցից նույնպես վերցրել են թքի ԴՆԹ անալիզ։

Ինչ էր պատահել անտառում

«Ես փնտրում էի նրա ջիպը անտառի մոտակայքում, երբ հեռվից տեսա մոտ  30 շների և հետ գնացի»,-պատմել է Էլիզայի ընկերը։ Նրա խոսքով ընկերուհու մարմինը աբողջովին կծոտած էր, հագուստը պատառոտված, նա  հղիության 7-րդ ամսում էր։

Հատկանշական է, որ հենց այդ օրը անտառում  որս էր հայտարարված, և, ամենայն հավանականությամբ, շները դուրս են եկել որսորդների ուշադրության կենտրոնից և տեսնելով կնոջը՝ հարձակվել են նրա վրա։

Տեղի որսորդ Անժելա Դեն Բերգը հաստատել է, որ այդ օրը իրոք որս եղել է այդ անտառում, բայց նա պնդել է, որ իրենց շները ոչ մի կապ չունեն այդ սարսափելի պատմության հետ։

Դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով կենդանիների պաշտպանության ֆոնդի ղեկավար է, տեղի իշխանություններին կոչ է արել մինչև սեզոնի ավարտը դադարեցնել որսորդության լիցենցիաների թույլտվությունները։

Բայց ֆրանսիական որսորդական ասոցիացիան պնդում է, որ  քանի դեռ ապացուցված չէ որսորդական շների մասնակցությունը այդ հրեշավոր դեպքին, որսի դադարեցումը անհարկի է։

Նշենք, որ Ռից անտառը 13 հեկտար է, որտեղ բնակվում են տարբեր վայրի կենդանիներ՝ ազնվական ցեղատեսակի եղջերուներ, աղվեսներ և այլն։

Պրոտոկոլի համաձայն, կիրակի օրը Էլիզա Պիլարսկին Ռեց անտառում իր շների հետ զբոսանքի է դուրս գալիս և այդ ժամանակ նա զանգահարում է իր ընկերոջը և ասում, որ նրա վրա ուզում են օտար շների ոհմակ  հարձակվել և օգնություն է խնդրել։ 

Երբ ընկերը հասնում է Էլիզայի նշած տեղը, նրան արդեն հոշոտած է գտնում։ 

Մեկնաբանություններ