Լրահոս

Չարենցավանում շենք է այրվում (տեսանյութ)

 Չարենցավանում շենք է այրվում (տեսանյութ)

Hraparak.am կայքից տեղեկանում ենք, որ այս պահին Չարենցավանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Չարենցավանի 6-րդ թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի մի բնակարանում հրդեհ է բռնկվել: Մեզ ասացին, որ բնակիչներին հասցրել են տարհանել, սակայն հրդեհը չեն կարողանում հանգցնել: Կրակը գնալով տարածվում է ու բարձրանում արդեն վերևի բնակարան, իսկ պատուհանի վառվող փայտի կտորներն էլ ընկնում են ցած: Քիչ առաջ ամբարձիչ կռունկ մոտեցավ, որ փորձեն դրա միջոցով հասնել կրակին:

Մեկնաբանություններ