Լրահոս

Չեք էլ պատկերացնի թե ինչ առնական տեսք ունի այսօր երբեմնի երգիչ Ազիսը, ում միասեռականներով տեսահոլովակը իսկական ֆուռոր էր առաջացրել ժամանակին

Չեք էլ պատկերացնի թե ինչ առնական տեսք ունի այսօր երբեմնի երգիչ Ազիսը, ում  միասեռականներով տեսահոլովակը իսկական ֆուռոր էր առաջացրել ժամանակին

Բոլորդ էլ հիշում եք բուլղարացի երգիչ Ազիսի (Azis) հայտնի տեսահոլովակը, որը մի քանի տարի առաջ իսկական ֆուռոր առաջացրեց: Նրա «Мразиш»  (Mrazish) տեսահոլովակը (դիտեք՝ ներքևում) բառի բուն իմաստով  կեղեքեցին քննադատություններով, հեգնանքներով, հումորով, արդյունքում այդ տեսահոլովակը շատ կարճ ժամանակահատվածում Յություբում հավաքեց  20 մլն-ից ավել դիտում:

Բանն այն էր, որ սադրիչ տեսահոլովակում նկարահանվել էին նույնասեռականներ՝ ցուցադրելով էրոտիկ տեսարաններ, իսկ ինքը՝ Ազիսը առավել քան ցայտուն կերպով մարմնավորել էր նույնասեռականի կերպար իր տեսահոլովակում՝ ընդգծված դիմահարդարում, ներկված մազեր, նեղ հագուստներ: 

Ծիծաղում էին բոլորը, տեսահոլովակը նույնիսկ արժանացել էր  Կոմեդի Կլաբի տղաների դաժան հումորային քննադատությանը:

Գուցե այս ամենը տեսնելով Ազիսը որոշեց կտրուկ փոխել իր կերպարը, հայտնի չէ:

Սակայն այսօր նա համարյա ոչ մի ընդհանուր բան չունի տեսահոլովակում նկարահանված Ազիսի հետ:

Նա սկսեց ակտիվորեն մարզասրահ հաճախել և մի քանի տարիների ընթացքում քաղցր բուլղարական պղպեղը դարձավ բրուտալ հաղթանդամ տղամարդ: Նա այլևս չի ներկում մազերը և հպարտանում է իր բնական սև մազերով և աճացրած մորուքով: 

Դիմահարդարումը, սթրինգները, կանացի չուլկիներն արդեն հեռավոր անցյալում են: Ձեր առջև միանգամայն այլ Ազիս  է: 


 


 

Տեսահոլովակ՝ Mrazish

Մեկնաբանություններ