Լրահոս

Չինուհին 30 պլաստիկ վիրահատություն է արել իր ընկերոջ սիրելի դերասանուհուն նմանվելու համար, սակայն ընկերը նրան լքել է (տեսանյութ)

Չինուհին 30 պլաստիկ վիրահատություն է արել իր ընկերոջ սիրելի դերասանուհուն նմանվելու համար, սակայն ընկերը նրան լքել է (տեսանյութ)

Բերին գեղեցիկ աղջիկ էր, իհարկե նա Մոնիկա Բելուչ չէր, բայց  հաստատ գրավիչ, նուրբ  ու գեղեցիկ էր: 

Մինչև 17 տարեկանը նա երջանիկ էր, աշխատում էր սրճարանում և շատ ճամփորդում էր: Սակայն նրա կենսակերպը  կտրուկ փոխվում է, երբ հանդիպում է մի տղայի: Նրա հետ հանդիպելով, նա չի էլ գիտակցում, որ գնալով բարդացնում ու անտանելի է դարձնում իր կյանքը: 

Հանդիպման առաջին իսկ օրերին նրա ընկերը սկսում է քննադատել նրա արտաքինը: Բանն այն է, որ նա պաշտում էր մի  չինացի դերասանուհու, իհարկե Բերին որոշ նմանություններ ուներ դերասանուհու  հետ, սակայն, ոչ ամբողջովին: Նրա ընկերը հաճախ էր ասում, որ շատ է ուզում, որ իր ընկերուհին մոդելի նման լինի, այլ ոչ թե հասարակ աղջկա:

Ամենասարսափելին այն է, որ Բերրին իր մեջ ուժ չի գտնում նրանից հեռանալու, այլ հակառակը՝ որոշում է ամեն ինչ անել իրականացնելու իր ընկերոջ երազանքը:

5 տարիների ընթացքում նա 30 պլաստիկ վիրահատություն է անում՝  ընդհանուր առմամբ  150 000 դոլլար արժողությամբ: Փոխում է դեմքի վրա ամեն ինչ՝ աչքերի ձևը, քիթ, բերանը, այտերը, կզակը:  Այդ ամենից հետո նրա ընկերը հայտարարում է, որ  իրեն դուր չի գալիս Բերրի փոքր կուրծքը, և Բերրին լուռ ու մունջ գնում է հերթական վիրահատության: 

«Եթե նա գոնե մեկ անգամ ասեր, որ ես գեղեցիկ եմ, ես կդադարեի այդ չարաբաստիկվիրահատությունները, բայց նա չէր ասում, և ես պլաստիկ վիրաբույժների մոտ կարծես աշխատանքի էի գնում», - պատմել է Բերրին:

30 վիրահատություններից հետո Բերրին արդեն այլ տեսք ուներ, սակայն նրա ընկերոջ աչքերում նա շարունակում էր մնալ նույն հասարակ աղջիկը: Նա նախկինի պես չէր դադարում քննադատել նրա արտաքինը:

Վերջիվերջո տղան լքում է նրան: 

Հիմա Բերրին շատ է ափսոսում իր արածների համար, սակայն նախկին տեսքին էլ երբեք չի կարող վերադառնալ: Իրեն չի ներում, որ տրվել ընկերոջ հիմար քմահաճույքներին և դարձել սիլիկոնե տիկնիկ: 

Հուսանք, որ Բերրի կյանքը հետագայում լավ կդասավորվի և նա կգտնի իսկական տղամարդ, որը կսիրի և կգնահատի Բերրին, ինչպիսին որ կա:

Մեկնաբանություններ