Լրահոս

Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանին

Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի նախկին կնոջ` Արիանա Կաոիլիի ընկերուհին, Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արոնյանի և նրա նոր ընտրյալի հարաբերություններին:

«Ես պատրաստվում էի բաց նամակ գրել, բայց հետո մտածեցի... Այն, ինչ դու արեցիր, մեծապես խոսում է այն մասին, թե ինչպիսին է լինում եսակենտրոն, անզգամ և անխոհեմ արարքը։

Արիանան կարիք չունի, որ ես կամ մեկ ուրիշը խոսենք իր մասին։ Դուք բոլորդ շատ լավ գիտեք նրա ուժի, գեղեցկության, էլեգանտության, մտավոր կարողության և գեղեցիկ հոգու մասին...

Մարդ, ով լի էր կյանքով և այնքան բան է արել այս երկրի համար, ապրել է այստեղ, սովորել լեզուն, փորձել է անել առավելագույնը ինտեգրվելու և տեղի մշակույթի մի մասը դառնալու համար, իսկապես անփոխարինելի մարդ։ Նրա մասին գեղեցիկ հուշերը միշտ կենդանի կմնան այն մարդկանց սրտերում, ովքեր իսկապես սիրել են նրան, այն մարդկանց սրտերում, ովքեր դեռևս սգում են այս սարսափելի և ցավալի կորուստը։

Հ.Գ. Նրանց համար, ովքեր պատրաստվում են պաշտպանել այս խառնաշփոթ իրավիճակը՝ ասելով, թե դա իրենց անձնական կյանքն է, խնդրում եմ ձեզ՝ պահեք դա։ Եթե դա անձնական կյանք է, ապա պետք է անձնական տարածքում մնա։ Հարգել նրա հիշատակը առնվազն մեկ տարի՝ նվազագույնն է, որ անհրաժեշտ է անել, հարգել ընտանիքին և ընկերներին, ովքեր դեռ սգում են, մեծ խնդրանք չէ։

Ուրեմն, խնդրում եմ, հարգանք և արժանապատվություն ցուցաբերեք և դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը»: Իրական սիրո մասին այդքան խոսելու կարիք չկա»,- գրել է Անի Դավիթ անունով օգտատերը` կից հրապարակելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 31-ին ավտովթարի հետևանքով մահացավ Արոնյանի կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին։

Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։

Нет описания.

Մեկնաբանություններ