Լրահոս

Դաջվածքներն էլ են ծերանում (լուսանկարներ, տեսանյութ)

Դաջվածքներն էլ են ծերանում (լուսանկարներ, տեսանյութ)

Դաջվածք անելը շատ կարևոր և պատասխանատու գործ է, քանի որ այն մշտական է:  Իհարկե, այն կարելի է հեռացնել, բայց մի ցավոտ ու  թանկարժեք պրոցես էլ հեռացումն է: 

Մի մոռացեք, որ մարդը ծերանալու հատկություն ունի: Մենք ծերանում ենք, իսկ մեր հետ ծերանում են նաև մեր դաջվածքները: Հիմա մեր դաջվածքը գլուխգործոց կթվա, բայց տարիներ հետո այն կխամրի, իսկ երբ մաշկը կորցնի երբեմնի էլաստիկությունը, դաջվածքը ընդամենը անճոռնի հետք կթողնի ձեր մարմնի վրա: 

Բացի այդ, ներկայում դաջվածքները այլևս կորցրել են իրենց հավերժությունը, դրանք էլ սկսկել են լինել նորաձև, դառնալ հնաոճ. կորցնել արդիականությունը:

Այնպես որ, դաջվածք անելուց առաջ շատ երկար մտածեք, արդյոք մի քանի տարի անց շարունակելու եք  հիանալու դրանով թե  ընկնելու եք ընկճախտի մեջ տարիներ առաջ ձեր կատարած որոշման համար:


 


 


 


 


 


 

Մեկնաբանություններ