Լրահոս

Դեն մի նետեք օճառի կտորները, ահա թե ինչ կարող եք անել դրանցով

Դեն մի նետեք օճառի կտորները, ահա թե ինչ կարող եք անել դրանցով

Երբ օգտագործված օճառից կտոր է մնում, ինչ ենք մենք անում, բնականաբար, դեն ենք նետում առանց մեկ վայրկյան իսկ մտածելու: Իհարկե ճիշտ եք անում,  օճառից մնացած մեկ կտոր ոչնչի պետք չէ: Բայց եթե այդ կտորները շատ են, այդ դեպքում կարելի է գտնել դրանց օգտագործան այլ եղանակ: 

Եվ այսպես: Սկզբի համար մանր քերիչով անցկացնում ենք օճառի կտորները, ստացվում է մանրացված օճառի թելիկներ: Այնուհետև դրանք լցնում ենք համապատասխան ամանի մեջ  և վրան լցնում եռման ջուր՝ միաժամանակ խառնելով զանգվածը: 

Արդյունքում ստացվում է բավական պինդ զանգված, եթե մի քիչ թույլ է ստացվել, ավելացրեք  մանրացված օճառից մի քանի գդալ, այնքան մինչև պնդանա:

Ստացված շիլայանման զանգվածը լցրեք  գեղեցիկ ֆորմաների մեջ, եթե ձեռքի տակ չունեք այդպիսիք, ուղղակի կարող եք լցնել օճառի պլաստմասե տուփի մեջ: 

Սառչելուց հետո դրանք կարող եք օգտագործել: Խորհուրդ է տրվում օգտագործել տարբեր գույների օճառի կտորներ, որպեսզի պատրաստվող օճառները ավելի գեղեցիկ ու գունագեղ լինեն:


 

Մեկնաբանություններ