Լրահոս

Դեպքից մի քանի օր առաջ տղամարդը զանգահարել է կնոջը. մանրամասներ այսօրվա ողբերգական դեպքից

Դեպքից մի քանի օր առաջ տղամարդը զանգահարել է կնոջը. մանրամասներ այսօրվա ողբերգական դեպքից

Ըստ նախնական տեղեկությունների՝ 40-ամյա տղամարդը զանգահարել է կնոջը, ասել, թե երեխաներին շատ է կարոտել և ցանկանում է տեսնել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մայրը երեխաների հետ երեկ գնացել է այնտեղ, երկար ժամանակ մնացել են, սակայն հարևանները ոչ մի արտառոց ձայներ չեն լսել, չեն նկատել, չնայած՝ բոլորն էլ իմացել են, որ նրանք ամուսնալուծված են: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկոյան տղամարդն ասել է, որ ուշ է, մնան և առավոտյան գնան, իսկ արդեն առավոտյան տեղի է ունեցել դեպքը:

Հիշեցնենք՝  այսօր՝  ապրիլի 5-ին, ժամը 7։40-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաները 5 և 8 տարեկան էին։ 

Մեկնաբանություններ