Լրահոս

ՁԻԱՀ-ով հիվանդ քահանան բռնաբարել է 30 երեխայի, բայց եկեղեցին նրան ներել է. կների՞ արդյոք Աստված

ՁԻԱՀ-ով հիվանդ քահանան բռնաբարել է 30 երեխայի, բայց եկեղեցին նրան ներել է. կների՞ արդյոք Աստված

ՁԻԱՀ-ով հիվանդ մանկապիղծ քահանան խոստովանել է, որ բռնաբարել է 5-10 տարեկան 30 աղջիկների։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նրան ներել է, ու քահանան դատարանի առաջ չի կանգնի։

Զոհերից մեկի մայրը նամակով  Հռոմի պապի մոտ ընդունելություն է ցանկացել այս առիթով, բայց Վատիկանից նրան հայտնել են, որ «գործը կասեցված է»։ 

Հռոմի կաթոլիկ եկեղեցին մանկապղծության և անասնապղծության վաղեմի պատմություն ունի աշխարհով մեկ։ 2002-ին ամերիկյան Boston Globe թերթը հրապարակել էր լրագրողական հետաքննության արդյունքները, որոնք լույս էին սփռում բոստոնյան թեմում նման հանցագործությունների պարտակման ծավալների վրա։

ԱՄՆ-ից հետո Հռոմի կաթոլիկ եկեղեցին ստիպված էր պարզաբանում անել Մեքսիկայում նմանատիպ խնդրի առնչությամբ։ 2004-ին Վատիկանը դարձյալ բացեց ավելի վաղ փակված հետաքննությունն ընդդեմ քահանա Մարսիալ Մասելի, որը մեղադրվում էր դեռահասներին այլասերելու համար։ Հակառակ կուսակրոնության ուխտին՝ նա երեք կանանցից վեց երեխա ուներ։ Թեև նրա հանցագործությունները տասնամյակներ շարունակ են կատարվել և հայտնի էին նրա ղեկավարությանը, միայն 2006-ին Վատիկանը վերջապես ստիպեց Մասիելին ազատել իր պաշտոնը։

Մինչդեռ Հիսուս Քրիստոսը հստակ է արտահայտվել երեխաների հանդեպ վերաբերմունքի մասին։ Կարո՞ղ է Աստված ներել նման արարքները։ Մենք չէ, որ պիտի դատենք։ Բայց  այսքանի հետո վստահ կարող ենք պնդել, որ կաթոլիկ եկեղեցին ակնհայտորեն շահագրգռված է հանցագործներին և մանկապիղծներին պարտակելու, քան արդարություն հաստատելու մեջ

Մեկնաբանություններ