Լրահոս

Երբ է ճիշտ զարդարել տոնածառը. հոգեբանի խորհուրդը

Երբ է ճիշտ զարդարել տոնածառը. հոգեբանի խորհուրդը

Դեկտեմբերի գալուն պես միանգամից քաղաքի փողոցները սկսում են զարդարվել լուսավոր ու պայծառ տոնածառներով  և զարդարանքներով։ Եվ արդեն այդ ժամանակից սկսած ամենուր սկսում ես զգալ ամանորյա տոների շունչը։

Իսկ երբ է ճիշտ զարդարել տոնածառը տանը։ Ահա թե ինչ է խորհուրդ տալիս ռուս հայտնի հոգեբան Նատալյա Բոլդիրևան։

Նրա խոսքով՝ տոնածառը ճիշտ է զարդարել  դեկտեմբերի երկրորդ կեսին։ Այդ պարագայում տանը ընդհանուր մթնոլորտը սովորական չի դառնա և բազմատեսակ լույսերն ու գույները չեն հոգնեցնի ձեզ։ Իսկ եթե ուզում եք զարդարել տան մնացած հատվածները, դա ավելի լավ է անել հենց ամանորին՝ դեկտեմբերի 31-ին, որ ավելի ամրապնդեք տոնի զգացումը։ 

Իսկ հարազատներին և ընկերներին նվերներ գնելը պետք է անել ավելի վաղ, երբ դեռ կա ժամանակ մտածելու  և ընտրելու, երբեք մի թողեք այդ կարևոր առաքելությունը վերջին օրվան, խորհուրդ է տալիս Նատալյան։ 

Մեկնաբանություններ