Լրահոս

Երբեք ձեզ թույլ մի տվեք անուն կպցնել ուրիշի պայքարին, եթե դա ձեր համար նույնիսկ անընդունելի է

Երբեք ձեզ թույլ մի տվեք անուն կպցնել ուրիշի պայքարին, եթե դա ձեր համար նույնիսկ անընդունելի է

Ֆեյսբուքյան օգտատեր Անկախ Հայաստանը գրում է. 

«Երեկ ողջ գիշեր էս լուսանկարն էր տարածվում ու մի զզվելի տենդենց նկատեցի, որ մեծ մասը գրում էին՝ հա ինչ անենք, տաք տաք իրանց համար լռված են, մի քիչ էլ որ մրսեն ոչինչ կամ ասենք, մենք սրանից վատ ենք եղել։

Այո ճիշտ են բոլորը, լիքը մարդ սրանից վատա եղել լիքը ցույցեր են եղել, որ վրանների տակ էլ չեն մնացել, բայց դա չի նշանակում, որ պիտի էս մարդկանց պայքարը էս մարդկանց արարքները էս մարդկանց քայլերը փորձեք զրոյացնեք համեմատեք կամ ավելի թեթև դարձնեք էս մարդկանց բողոքի ցույցը։

Իրանց ու ձեզ մի բանա միավորում, որ դուք ու իրանք միշտ պայքարել եք հանուն ձեր իսկ պատըկերացրած ձեր իրավունքի համար ու երբեք ձեզ թույլ մի տվեք անուն կպցնել ուրիշի պայքարին, եթե դա ձեր համար նույնիսկ անընդունելի է, քանի որ վաղը մյուս օրը դուք կարող եք իրենց տեղը հայտնվել։
Երիտասարդներ, ապրեք դուք»։

Մեկնաբանություններ