Լրահոս

Երբեք, լսու՞մ եք, երբեք մի հեռացրեք ձեր ճակատային հատվածի մազերը լազերային էպիլացիայով...Խորհուրդներ Նազենիից

Երբեք, լսու՞մ եք, երբեք մի հեռացրեք ձեր ճակատային հատվածի մազերը լազերային էպիլացիայով...Խորհուրդներ Նազենիից

Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսվուքյան էջում կիսվել է դեռահասներին ուղղված ութ խորհուրդներով.

«Քանի որ ինստագրամում արդեն շատ են փոքր տարիքի երեխաները և դեռահասները, առաջարկում եմ կիսվել մեր փորձառությամբ` ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ:  #nazenihovhannisyan  ՈՒԹ ԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՁՆԻՑ


1. Երբեք մի հանեք հոնքերը( մանավանդ, երբ դեռահաս եք), մեծանալով վստահ եմ, որ կարիքը չեք էլ ունենա... հոնքերը թափվելու սովորություն ունեն, իսկ տարիքի հետ` նաև չաճելու( սխալ հանելու պատճառով): 


2. Եթե կա հնարավորություն` մարմինը կրթեք փոքրուց, բայց ԵՐԲԵՔ ՄԻ ՊԱՐԱՊԵՔ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, 
մկանային մասսայից` հետո ազատվելու հնար չկա(, իսկ ծավալով մեծ ազդրերը կամ «տղամարդկային» մկանները միշտ չէ, որ տեղին են)


3. Երբեք, լսու՞մ եք, երբեք մի հեռացրեք ձեր ճակատային ու քունքային հատվածի լազերային էպիլացիայով...Դա կարող է բերել գլխի մազի թափվելուն, ճաղատության... կամ ուղղակի ստեղծել տգեղ անհամաչափություն` դեմքի վրա: 


4.Մի կոտրեք ատամներով ընկույզ կամ կաղին` դրանք ձեզ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ պիտի ծառայեն. 
մի փոխարինեք ձեր առողջ ատամները վինիրով, երբ ընդամենը 20 տարեկան եք,,, ձեր կյանքի այդ որոշումը հետո չեք կարողանալու փոխել: Բնական ատամը խնամել է պետք, ոչ թե «փակել» ...


5. Որքան հնարավոր է ՈՒՇ ներկեք մազերը(, եթե մանավանդ կա սպիտակած մազեր սքողելու կարիքը, այլապես փոխում եք մազի առողջ ստուկտուրան, ու հետո դա կարող է հանգեցնել մազաթափության կամ գլխամաշկի հիվանդության, էլ չեմ խոսում ԽՆԱՅԱԾ ժամանակի մասին: 


6. Վաղ տարիքում մի հագեք անհարմար, կոնքը ցածր նստվածքով ջինսեր. այդպիսով աղավաղում եք նախ ձեր նեղ իրանը, ստեղծում եք ծալքեր` ոչ ցանկալի մասերում, ու սեղմում արգանդի այն հատվածը, որը պիտի լինի ազատ` հետագայում պարգևելով ձեզ մայրության բերկրանքը: 
Ի դեպ տղամարդկանց էլ է սա վերաբերում, կարճ մեջքով տաբատը փորի անցանկալի ծալքի պատճառ կարող է դառնալ. աբդոմինալ մկաններին պետք է ուշադիր լինել: 


7. Քնեք, երիտասարդ տարիքում որքան կարող եք ժամանակին քնեք` նույն ժամին արթնանալով, դա է այն ռիթմը` բնությամբ սահմանված, որով կօգնեք ձեր օրգանիզմին հեշտ ու ճիշտ վերականգնվել, մնալ երիտասարդ ու առույգ:
Հոգնած դեմքով ու էներգիայով մարդը երբեք լույս չի ճառագում, ուշադրությունը տեղում չէ ու կառուցողական չէ: 


8. Երբ արթնանում եք միանգամից մի խոսեք, մի խոսեք բարձր ոչ նոր արթնացած, ոչ էլ քնելուց առաջ, ամբողջ օրը կարող եք լինել նյարդային` աղմկոտ արթնացումի պատճառով: 
Դեռ այսքանը)) խոստանում եմ շարունակելի անել...»

Մեկնաբանություններ