Լրահոս

«Երեխաներ խժռողի» արձանը՝ Բեռնում. ինչու են սարսափի մեջ պահում երեխաներին (լուսանկար, տեսանյութ)

«Երեխաներ խժռողի» արձանը՝ Բեռնում. ինչու են սարսափի մեջ պահում երեխաներին (լուսանկար, տեսանյութ)

Բեռնը համարվում է ցայտաղբյուրների քաղաք և դա միայն պոետիկ տերմին չէ, այն իրոք  այդպիսին է։ Շվեյցարական մայրաքաղաքում հարյուրից ավել ցայտաղբյուրներ կան տարբեր սյուժեներով։ Իսկ Բեռնի ամենահայտնի ցայտաղբյուրը՝  «Երեխաներ խժռողն» է, գերմաներեն՝  Kindlifresserbrunnen.

«Երեխաներ խժռողը»  Կորնհաուսի հրապարակում հայտնվել է դեռևս  16-րդ դարում։ Ավելի վաղ այնտեղ փայտից աղբյուր է եղել, որից օգտվել են քաղաքի բնակիչները։ Հետո քաղաքային իշխանությունները որոշեցին բարեկարգել աղբյուրի հատվածը  և փայտե աղբյուրի տեղ կանգնեցրեցին բրոնզե՝ ոչ ավել ոչ պակաս երեխաներ խժռող հսկայի արձան-ցայտաղբյուր։

Արձանը ավելի մոտ հատվածից նայելիս իրոք որ սարսափելի է, հսկան ուսին մանկահասակ երեխաներով լի մի մեծ պայուսակ է կրում, իսկ մի ձեռքով բերանն է մտցնում մանկահասակ երեխայի մարմինը։

Բնակիչների խոսքով արձանը դաստիարակչական նշանակություն ունի, իրենք չար երեխաներին բերում են այս արձանի մոտ և ցույց տալիս թե ինչ է լինում, երբ երեխաները չեն լսում ծնողներին։


 


 


 

Մեկնաբանություններ