Լրահոս

Երեք տարեկան երեխшն ծանր այրվածքներ է uտացել մեքենայում բռնկված հրդեհի պատճառnվ.video

Երեք տարեկան երեխшն ծանր այրվածքներ է uտացել մեքենայում բռնկված հրդեհի պատճառnվ.video

Մոսկվայի Սերեբրանիե Պրուդի մարզում երեք տարեկան երեխան ծանր այրվածքներ է ստացել մեքենայում բռնկված հրդեհի պատճառով: Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Հայրը երեք տարեկան տղային և նրա չորս տարեկան եղբորը թողել է մեքենայի մեջ և խանութ մտել: Այդ պահին մեքենայում հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել է պայթյունի: Տղաներից մեկը ստացել է ծանր այրվածքներ, նա հոսպիտալացվել է, երկրորդ երեխան չի տուժել:

Տեսանյութը՝ այստեղ։

Մեկնաբանություններ