Լրահոս

Երևանում ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին (VIDEO)

Երևանում ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին  (VIDEO)

Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին:

Ոստիկաններին ահազանգել է տարածքում գործող սրճարաններից մեկի մենեջերը: Նույն սրճարանի հաճախորդներից մեկը, ով ականատես է եղել դեպքին, ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ այդ անձը նստած է եղել սրճարանում, զրուցել սրճարանի աշխատակցուհու հետ, սմարթֆոնով լուսանկարվել, այնուհետեւ թողնելով իր ուսապարկը՝ շտապ հեռացել է դեպի նախարարության շենք, ապա՝ վերադարձել: Նշենք, որ այդ հատվածում են գտնվում Արտաքին գործերի եւ ԿԳՄՍ նախարարությունները:

Ականտեսի խոսքով՝ այդ անձի վարքագիծն իրեն տարօրինակ է թվացել, այդ իսկ պատճառով հետեւել է նրան. ըստ ականատեսի՝ նա դողալիս է եղել, կարծես վախեցած լիներ:

Նախնական զննությամբ՝ ուսապարկում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. եղել են միայն փաստաթղթեր:

Ճանապարհային ոստիկանության փոխգնդադեպ Էվինյանը մեր հարցին ի պատասխան նշեց՝ այդ անձը ոստիկաններին տեղեկացրել է, որ իր ծնողները Թուրքիայից են, իսկ ինքը՝ Նիդեռլանդներից. նրա ձեռքին էր նաեւ Նիդեռլանդների Թագավորության անձնագիրը, որի համաձայն՝ նրա ազգանունը Քաբաքյան է:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ այդ անձը, սակայն, արտաքնապես հայի տպավորություն չի թողել, խոսել է անգլերենով:

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ անձը ոստիկանություն է տարվել ինքնությունը ճշտելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ