Լրահոս

Երևանում թալանել են Արթուր Վանեցյանի մեքենան

Երևանում թալանել են Արթուր Վանեցյանի մեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Գավառ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վանեցյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Հասրաթյան փողոցում կայանված իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել:

Մեկնաբանություններ