Լրահոս

Երկու օր է, ինչ երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել, լուծեք այս խնդիրը, հարգելի պաշտոնյաներ.ահազանգում է քաղաքացին

Երկու օր է, ինչ երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել, լուծեք այս խնդիրը, հարգելի պաշտոնյաներ.ահազանգում է քաղաքացին

Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Հակոբյանը ահազանգում է.

«ՇՏԱՊ ՇՏԱՊ ՇՏԱՊ
Հրավիրում եմ լրագրող և պաշտոնյա ընկերներիս ուշադրությունը
#Երկաթուղային գործադուլ

Արդեն երկու օր է, ինչ երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել, որի հետևանքով երեկ երեկոյան չի մեկնել Թբիլիսի, ինչպես նաև Արարատ-Երասխավան-Երևան գնացքը:
Այսօր առավոտյան գնացքը չի ժամանել նաև Երասխավանից Երևան, որի հետևանքով հարյուրավոր աշխատակիցներ ուշացել են իրենց աշխատանքից, իսկ ուսանողները՝ դասերից:
Այս պահին երկաթուղու աշխատակիցները փակել են Երևանի Սասունցի Դավիթ կայարանից Գյումրի մեկնող գնացքի երկաթուղին և թույլ չեն տալիս, որ այն ընթանա:
Պատճառն աշխատավարձն է:
Աշխատակիցները բողոքում են, որ իրենց «լավ չեն նայում»:
Այսպիսով, երկու օր է արդեն, ինչ կաթվածահար է պետական երկաթուղին, սակայն այդ մասին ոչ մի տեղ ոչ մի լուր և պաշտոնական ոչ մի միջամտություն չկա:
Մինչև ե՞րբ, քանի՞ օր, ինչքա՞ն պետք է այսպիսի վիճակներ լինեն, անհարմարություններ՝ մի կողմից աշխատակիցների, իսկ մյուս կողմից՝ գնացքի շահառուների համար:
Լուծեք այս խնդիրը, հարգելի պաշտոնյաներ: Գնացքի շահառուների թիվը հարյուրավոր են, որոնք արդեն իսկ երկու օր տուժել են»:


 

Մեկնաբանություններ