Լրահոս

Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։
ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես եղավ, թե ինչպես էր 15 համար երթուղայինը երթեւեկում առանց դռան։ 

Երթուղայինի ուղեւորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ այն ընկավ։ Սա կարող էր վատ ավարտ ունենար, բայց, բարեբախտաբար, ուղևորը տղամարդ էր ու կարողացավ կառավարել դուռն անկման պահին։ Պատկերացնում եք՝ եթե բուռը բացողը երեխա լիներ կամ կին, այս ամենն ինչով կավարտվեր: Դուռը ընկավ, վարորդն ու ուղևորը փոխադարձ մեղադրանքներից հետո միասին դուռը տեղադրեցին երթուղայինի մեջ ու շարունակեցին ճանապարհը։ Ճանապարհի ողջ ընթացքում ուղևորներից մեկը բռնում էր դուռը, որպեսզի այն շուռ չգա:

p> 


 


 

Մեկնաբանություններ