Լրահոս

«Ես ամաչում եմ իմ մարմնից». ինչպես է ապրում այսօր թմրադեղերի հետևանքով ծնոտը կորցրած Յարոսլավան (լուսանկարներ)

«Ես ամաչում եմ իմ մարմնից». ինչպես է ապրում այսօր  թմրադեղերի հետևանքով  ծնոտը կորցրած Յարոսլավան  (լուսանկարներ)

Յարոսլավան Ուկրաինայից է, նա դեռ մանկուց հասցրել է համտեսել կյանքի դառնությունները։ Նրա մայրը մշտապես տարբեր թմրամիջոցներ էր օգտագործում, իսկ Յարոսլավային հիմնականում խնամում էր տատիկը։ Տատիկի մահվանից հետո 10 տարեկան Յարոսլավան, ցավոք նույնպես գնաց մայրիկի հետքերով և սկսեց օգտագործել   արգելված դեղամիջոցներ։ 

Բնականաբար թմրամիջոցների օգտագործումը իրենց անդառնալի հետքը թողեցին աղջկա դեմքի վրա, նրա ծնոտի հետ  խնդիրներ առաջացան, և արդյունքում նա կորցրեց ծնոտը։ 

Անապատմելի դժվարություններ հաղթահարելով Յարոսլավան կարողացավ հետ կանգնել թմրադեղերից և նրա կյանքում «լույս» բացվեց այն ժամանակ, երբ նրան խորհուրդ տվեցին մասնակցել «Ես ամաչում եմ իմ մարմնից» հաղորդմանը, որտեղ օգնում են առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։ 

Հաղորդումից հետո հեռուստադիտողներն այնքան էին հուզվել Յարոսլավայի կյանքի պատմությունից, որ ամեն կերպ որոշեցին աջակցել նրան։ Արդյունքում հավաքվեց նաև վիրահատության համար նախատեսված մեծ գումարը։ Վիրահատությունը բարեհաջող անցավ, չնայած որ բժիշկները կարողացան իմպլանտի շնորհիվ վերականգնել միայն Յարոսլավայի ծնոտի մի հատվածը։ 

Յարոսլավան, ով հույս էլ չուներ, որ  ծնոտը  ինչ որ չափով կարող էր վերականգնվել, չափազանց երջանիկ էր զգում վիրահատությունից հետո։ Ամեն դեպքում վիրահատությունը ինչ որ չափով վերականգնել էր աղջկա գեղեցկությունը։ 

Սակայն ամենալավ լուրն այն է, որ վիրահատությունից որոշ ժամանակ անց Յարոսլավան ամուսնացավ։ Նա իր ամուսնու հետ ծանոթացել էր մինչև վիրահատությունը, երբ  դեռ գտնվում էր վերականգնողական կենտրոնում և սա խոսում է այն մասին, որ նրանց սերը իրական է։ Նրանք ունեն մեկ երեխա և չափազանց երջանիկ են։ 

Դե ինչ հաջողություններ մաղթենք Յարոսլավային, որ այսքան դժվարությունների միջով   կարողացավ գտնել  ճիշտ ճանապարհն ու երջանկանալ։ 


 

Մեկնաբանություններ