Լրահոս

«Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից». Ադրիանա Գալստյանը` «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին

«Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից». Ադրիանա Գալստյանը` «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին

Style.news.am-ը գրում է․

Համացանցում խոսակցություններ են տարածվել այն մասին, որ դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ է: Օգտատերերց շատերը նկատել են, որ դերասանուհին իր հրապարակումներում չի թաքցնում այդ փաստը եւ հաճախ հանդես է գալիս քարոզչական տեսանյութերով: Ադրիանան, որը մինչ օրս որեւէ մեկնաբանություն չէր տվել շրջանառվող լուրերի շուրջ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին անգամ անդրադարձել է տվյալ թեմային:

«Այո, ես Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու անդամ եմ: Ես չեմ ամաչում Հիսուսի մասին խոսելուց եւ հավատացյալ կոչվելուց: Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից եւ վերաբերմունքից, ինձ համար կարեւոր է իմ Աստծո կարծիքն իմ մասին: Իսկ թե ինչպես դա կվերագրեն, նորմալ է` Հիսուսին էլ Նոր կտակարանում անվանում էին Նազովրեցի աղանդի հետեւորդ, ինչո՞ւ ոչ` մենք. նույնպես, կարող ենք «աղանդի անդամ» դասվել: Պարզապես, ցավում եմ, երբ մարդիկ հավատացյալ լինելը վերագրում են կրոնական եւ ծայրահեղական միտումների: Հավատացյալ` նշանակում է ապրել Քրիստոսով եւ նրա սերը ցույց տալ աշխարհին»,-նշել է դերասանուհին:

Նյութի աղբյուր՝ https://style.news.am/arm/news/74135/es-chem-vakhenum-mardkanc-ardzaganqic-adriana-galstyany-kyanqi-khosq-i-hetevord-linelu-masin.html

Մեկնաբանություններ