Լրահոս

«Ես դրա իրավnւնքն ունեմ, ձեզ թnւյլ չեմ տալիս». զnհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին

«Ես դրա իրավnւնքն ունեմ, ձեզ թnւյլ չեմ տալիս». զnհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին

Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:

News.am-ի հաղորդմամբ՝ քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թուլ չեմ տալիս»,-ասել է նա Փաշինյանին:

Գերեզմանոցից դուրս գալիս Փաշինանը փորձել է խոսել այդ քաղաքացու հետ, ի պատասխան՝ քաղաքացին նշել է. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը խանգարել են»:

Մեկնաբանություններ