Լրահոս

Ես գիտեի, որ Նիկոլի հեղափոխությունը Սերժ Սարգսյանի թողտվությամբ իրականացված օպերացիա է. Հայկ Մանասյան

Ես գիտեի, որ Նիկոլի հեղափոխությունը Սերժ Սարգսյանի թողտվությամբ իրականացված օպերացիա է. Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես գիտեի, որ Նիկոլի հեղափոխությունը Սերժ Սարգսյանի թողտվությամբ իրականացված օպերացիա է։
Բայց ինձ թվում էր, ու այստեղ սխալվել եմ, թե դա ոչ միայն թույլ է տրվել, այլև կազմակերպվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Գիտեի, թե Սերժը տիրապետում և տոտալ վերահսկում է ՀՀ-իշխանության բոլոր լծակները։ Դրա համար էլ, եթե իր թույլտվությամբ է լինում, ուրեմն ինքն է նաև պրոցեսի գլուխը։
Ոչ։
Փաստորեն Սերժ Սարգսյանն էստեղ ,,ժեռտվա էր,,։ Ճիշտ հասկացեք, ոչ թե զոհ, այլ ինչ որ մեկի կողմից ,,փուռը տրված,, ֆիգուր։ Սերժը թույլ էր տվել ,,գրոհել,, Ռադիոտունը, որովհետև չէր կարող թույլ չտալ։ Ավելին, ինքը ուղղիղ հրահանգ անգամ չի ստացել թույլ տալու կամ չտալու։ Իր խոսքերից պարզ է դառնում, որ ինքը պրոցեսները հասկացել ու զգացել է շոշափելով, որպես կողքից դիտորդ, ում համար ,,պետական գաղտնիքը,, ամբողջությամբ բաց չէ։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ ինքը երկիրը կառավարել է միշտ զգալով ավելի հզոր ու ստվերային մեկի կամ մի քանիսի շունչը իր թիկունքում։ Ու այդ ստվերային մեկի կամ մի քանիսի շունչն էլ եղել է Նիկոլի հովանավորը։ Այդ ստվերային մեկի կամ մի քանիսի շունչն էլ կազմակերպել է ,,Հեղափոխություն,, օպերացիան։
Այդ օպերացիան մեկ անգամ գործարկվել էր 2016-ին, ,,Սասնա ծռերի,, կողմից ՊՊԾ գնդի գրավումով, և նույն Նիկոլ Փաշինյանի կողմից ,,Բաց ձեռքերի,, հեղափոխության մասին հայտարարելով։ Խնդիրը, Արցախի հարցում թիվ մեկ բանակցողի փոփոխությունն էր։ Այսինքն ոչ թե նախագահի փոփոխությունը, այլ Սերժի, որպես բանակցողի, իսկ ավելի ստույգ, որպես մեկի, ով պատրաստվում է իրականացնել Լավրովի պլանը, իսկ դա, ինչպես հիշում եք Հոգլանդի հարցազրույցից, անընդունելի էր նույնիսկ Լավրովի կողմից։
2016-ին Սերժ Սարգսյանը լեզու գտավ ստվերային մեկի կամ մի քանիսի հետ, ինչպես Խորենացի փողոցի հուլիսի 22-ի իր ելույթում է հնչեցնում Նիկոլը, ,,Սերժ Սարգսյանը պիտի պատասխանի, թե երբ պիտի հեռանա նախագահի պաշտոնից, վաղը, 2017 թվականին, 2018 թվականին, թե՞ ընդմիշտ պիտի պաշտոնավարի,,: Համոզված եմ, այս հարցը ուղերձ էր, որին Սերժ Սարգսյանը պատասխանեց վարչապետի աթոռը, հետևաբար իր ժառանգորդի տեղը տալով Կարեն Կարապետյանին։ Բայց... 2018-ին դրժեց խոստումը։

Դիտեք 2016-ի հուլիսի 22-ի Նիկոլ Փաշինյանի ելույթը Խորենացի փողոցում, ՊՊԾ գնդի գրավման օրերին։ ,,Հեղափոխություն,, 2018-ին կրկնվում է պատճենելու աստիճան անփոփոխ, նույնիսկ Ռոբերտ Աբաջյանի մասին հիշատակումն ու մարդկանց սրտերի նուրբ լարերի վրա մանիպուլյացիան ընթանում է անփոփոխ, իհարկե առանց կեղծ պապիկի։ Հա։ Մեկ էլ հարուստների խաթրին չկպչելու համաժողովրդական երաշխիքների պահը մոնտաժված է, ու չկա ելույթում։
Ու էլի գլխումս արձագանքում է Սերժ Սարգսյանի հարցազրույցից դրվագներ, օրինակ այն, որ ստվերային խաղացողները երկրներ չեն, այլ տարբեր երկրներից տարբեր ուժեր։ Հասկանու՞մ եք... Պետական լծակներով օժտված ոչ-պետական միավորներ։
2016-ին Սերժը պատրաստվում էր առանց պատերազմի հանձնել հողերը, բայց ինչ որ մեկին պետք էր, որ դրանից հետո մեր բանակները լիներ ջախջախված։ Որովհետև դրանից հետո խաղը շարունակվելու էր, իսկ բանակը լուրջ խոչընդոտ էր ինչ որ մեկի ճանապարհին։
Դրա համար, նրանք, ովքեր շտապեցնում էին հողերի հանձնումը, լեզու գտան նրանց հետ, ում պետք էր ջախջախված բանակը, ու իշխանության բերին նրանց, ովքեր իրենց սահմանափակ մտքի պատճառով համ հողերը հանձնեցին, համ էլ բանակը ջախջախեցին։
Չգիտեմ...»:

Մեկնաբանություններ