Լրահոս

Ես կարծում եմ` Փաշինյանի Մոսկվա չգնալու հիմնական պատճառը վախն է, որ կարող է բացահայտվել իր վարակված չլինելը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ես կարծում եմ` Փաշինյանի Մոսկվա չգնալու հիմնական պատճառը վախն է, որ կարող է բացահայտվել իր վարակված չլինելը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստան գնալու հրավերի մերժումն ինչ-որ խնդրի առկայության ապացույց է. Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա չմեկնելու պատճառը Ռուսաստանի կողմից ստեղծված դժվարություններն են, ըստ նրա, Ռուսաստանը չի հավատացել Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի վարակից այդքան արագ ապաքինմանը և թեստ հանձնելու պահանջ է ներկայացրել.

«Մամուլում տեղեկություն կար, Ռուսաստանի կողմից արհեստական դժվարություններ ստեղծելու և կորոնավիրուսի թեստ հանձնելու պահանջի մասին, որը Երևանը պաշտոնապես չի հերքել: Ես կարծում եմ՝ Փաշինյանի այնտեղ չգնալու հիմնական պատճառը վախն է, որ կարող է բացահայտվել իր հիվանդ չլինելը: Քանի որ կարծում եմ ռուսական կողմը լուրջ պատճառներ ունի չհավատալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան արագ և անհետևանք անցավ Նիկոլ Փաշինյանի համար այդ հիվանդությունը: Ես գրեթե բացառում եմ, որ Փաշինյանն ինքնակամ հրաժարվեր Ռուսաստանի համար այդ կարևոր միջոցառմանը ներկա գտնվելուց, եթե մերժումը լիներ Հայաստանի կողմից, դրա հետևանքները շատ ծանր կլինեին Փաշինյանի համար, ընդհուպ չեմ բացառոււմ նաև դիվանագիտական հարաբերությունների սառեցում և կասեցման հարցեր: Ավելի քան վստահ եմ, որ Փաշինյանը, որքան էլ հաճախ եմ նրա գործերի և քայլերի խելամտությունը կասկած տակ դնում, բայց նա նման արկածախնդրության չէր գնա: Հակված եմ կարծելու, որ Ռուսաստանի կողմից ստեղծված խնդիրներն են պատճառը»:

Հրանտ Մելիք Շահնազարյանը նկատում է, որ առկա է երկու ղեկավարների անմիջական շփման դեֆիցիտ՝ ուղիղ շփումներ գրեթե չկան: Նրա կարծիքով՝ ճիշտ կլիներ նաև հրապարակել, թե ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանի նախագահը Փաշինյանի նամակին. «Այս ամենը խոսում է այն մասին, որ կա խնդիր և միակ բանը, որ կարելի է հուսալ, այն է, որ չլուծվող հարցերից բացի, նոր խնդիրներ չառաջանա Ռուսաստանի հետ հարաբերություններում: Պարզ է, որ Ռուսաստանը մի շարք ոլորտներում մեր կարևոր գործընկերն է: Եվ եթե կան խնդիրներ, պետք է այդ խնդիրները արագ հարթել: Դա է պահանջում մեր պետական անվտանգությունը և պետական շահը»:

Ըստ նրա՝ հայ - ռուսական հարաբերություններն առանց այն էլ լավ վիճակում չէին, կան հարցեր, որոնք շարունակվում են մնալ չլուծված, ինչպես օրինակ գազի գինը:

«Հայաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ, արդեն երկու տարի է՝ առաջընթաց չկա: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի հետ կապված պրոադրբեջանական դիրքորոշումներով է հանդես գալիս՝ Արցախի հարցի փուլային տարբերակի կարգավորմամբ, Հայաստանին ուղղված զգուշավորությամբ, կոչերով»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և վերջին շրջանում ընդդիմադիր ուժերի ակտիվացմանը, քաղաքագետը նշեց, որ այդ ամենը կապված է իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման հետ:

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է մի շարք կարևոր ոլորտներ: Օրինակ, համաճարակի տարածման իրավիճակը, չկա նաև տնտեսության զարգացումներ, հասարակական դժգոհություններ կան, որ ձախողված կառավարութուն է ՝դա ընդդիմադիր դաշտի բնութագրումն չէ, սա այն է, ինչ տեսնում են բոլորը և բնական է, որ ձախողված իշխանության պարագայում ըննդդիմությունը պետք է ակտիվանար և փոփոխություն մտցներ: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը շատ մեղմ է: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե ունենար այնպիսի իրավիճակ, ինչպես հիմա է,վստահեցնում եմ՝ նրանք ավելի անզիջում պայքար կծավալեին իշշխանության դեմ և կեղտոտ ճանապարհներով դա կանեին: Այսօրվա ընդդիմությունը բավական բարոյապես և կրթական տեսակետից բարձր մակարդակում է գտնվում»:

Մեկնաբանություններ