Լրահոս

Ես ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել. Արթուր Վանեցյան

Ես ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը հստակ սահմանում է այն չափորոշիչները, թե ինչպես են ընտրվում ժողովի անդամները, և այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գլխավոր քարտուղար) հայտնաբերելու է այն ՀԿ-ները, որոնք ֆիկտիվ ընդգրկված են այդ ժողովում և ուղղակի, շատ կներեք, թվաքանակի համար: Մաքրվելու է ժողովը, որը վայելելու է վստահություն հասարակության, ֆուտբոլային հանրության կողմից, և հենց այդ ժողովը ընտրելու է նոր նախագահ և նոր գործկոմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ես նաև ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել: Երբ ես ընտրվեցի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ 2018թ. հոկտեմբերին, ես այդ ժամանակ ևս հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, քանի որ ունեմ այլ առաքելություն: Ես ասել էի, որ մենք եկել ենք առողջացնելու հայկական ֆուտբոլը, և այդ գործընթացը, որ այսօր տեղի ունեցավ, մեր հայտարարությունների տրամաբանական ավարտն է: Դեկտեմբերի 23-ին մենք կունենանք ժողով, նոր նախագահ և գործկոմ»,- հայտարարեց Վանեցյանը:

Մեկնաբանություններ